Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային նպատակ ունի

«Ֆեներբախչեի» կիսապաշտպան Արդե Գյուլերը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, 18-ամյա ֆուտբոլիստը կարող է մադրիդյան ակումբ տեղափոխվել առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Բացի այդ, թուրք կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Սևիլիան», «Բենֆիկան» և Պրեմիեր Լիգայի ակումբները։

Հավելենք, որ ավելի վաղ հաղորդվում էր Գյուլերի նկատմամբ «Բարսելոնայի», «Միլանի» և ՊՍԺ-ի հետաքրքրության մասին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ֆուտբոլիստը «Ֆեներբախչեի» հետ պայմանագրում ունի ազատման կետ, որը կազմում է 17,5 միլիոն եվրո։

2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 35 խաղում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։