«Միլանը» մոտ է ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամի տրանսֆերը ձեռք բերելուն, հայտնում է Sky Sport-ը:
25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լայպցիգը», սակայն միլանյան ակումբի շանսերն ավելի բարձր են գնահատվում։
«Միլանը» Թյուրամին առաջարկել է տարեկան մոտ 5 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն ֆուտբոլիստը դեռ պայմանագիր չի կնքել:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը կստանա նաև ավելի քան 10 միլիոն եվրո բոնուսների տեսքով:
2022/23 մրցաշրջանում Թուրամը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 32 խաղում խփել է 16 գոլ, և կատարել 7 գոլային փոխանցում