Անգլիական գերակումբն այլևս չի պայքարի Նիկոլո Բարելլայի տրանսֆերի համար

«Լիվերպուլն» այլևս հետաքրքրված չէ «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլայի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Liverpool Echo-ն, թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը իտալացի կիսապաշտպանի տրանսֆերը չափազանց թանկ է համարում։

«Լիվերպուլը» դեռ պաշտոնական առաջարկ չի արել Բարելլայի համար, սակայն անգլիական մեկ այլ ակումբ՝ «Նյուքասլը», ֆուտբոլիստի տրանսֆերի համար դիմել է «Ինտերին»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բարելլայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսին»։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։