Յուրգեն Կլոպը չի գլխավորի Գերմանիայի հավաքականը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գործակալ Մարկ Կոսիցկեն հայտարարել է, որ մասնագետը չի պատրաստվում գլխավորել Գերմանիայի հավաքականը:

«Կլոպը երկարաժամկետ պայմանագիր ունի «Լիվերպուլի» հետ, իսկ Գերմանիայի հավաքականը՝ մարզիչ։ Մենք այդ հարցն ընդհանրապես օրակարգում չունենք»,- գործակալի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կլոպը կարող է գլխավորել Գերմանիայի հավաքականը։