Ռոբերտ Լևանդովսկին գերշահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի շատ առատաձեռն առաջարկը։

Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի՝ լեհ ֆուտբոլիստին առաջարկվել է երեք տարվա պայմանագիր՝ տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձով, սակայն հարձակվողը նախընտրել է մնալ «Բարսելոնայում» և կարիերան շարունակել Եվրոպայում։

34-ամյա Լևանդովսկու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը:

2022/23 մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է 46 հանդիպում, դարձել 33 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։