«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ՝ Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ ակումբը պետք է փորձի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Տչուամենիին։
«Ռեալում» նա կդառնա այն ֆուտբոլիստը, ով կարևոր չի լինի թիմում, հիմա նա ավելորդ է: Պետք է բանակցել նրա տրանսֆերի շուրջ», – ասել է Ֆերդինանդը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Լիվերպուլը»: Տչուամենին Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը՝ պայմանագիր կնքելով մինչև 2028 թվականը։
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա ֆրանսիացին ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպման և կատարել 4 գոլային փոխանցում։