«Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ

Հայտնի են դարձել «Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի և «Նյուքասլի» միջև կնքվելիք պայմանագրի կետերը։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կիսապաշտպանը կարող է 6 տարվա պայմանագիր կնքել «կաչաղակների» հետ՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով։

Բացի այդ, 23-ամյա կիսապաշտպանը տարեկան 2 միլիոն եվրո պարգեւավճար կստանա։

Նշվում է, որ «Նյուքասլը» շարունակում է իտալական ակումբի հետ քննարկել գործարքի պայմանները:

Անցած մրցաշրջանում Տոնալին «Միլանի» կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։