«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կարող է տեղափոխվել «Լիոն», որի կազմում նախկինում հանդես է եկել, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ կողմերի միջև բանակցություններն ընթանում են դրական հունով։ Նշվում է, որ կատալոնական ակումբը ամեն կերպ փորձում է ազատվել ֆուտբոլիստից՝ բեռնաթափելու աշխատավարձը։ «Բարսելոնան» կարող է խզել պայմանագիրը Ումտիտիի հետ, եթե թիմը չկարողանա վաճառել նրան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբներ, անձամբ ֆուտբոլիստը կցանկանար կարիերան շարունակել «Լեչեում», որտեղ վարձավճարով անցկացրել է անցած մրցաշրջանը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։