Եվս մեկ ակումբ միացավ Դեկլան Ռայսի տրանսֆերի համար պայքարին

«Մանչեսթեր Սիթին» լուրջ հավակնորդ է դարձել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի տրանսֆերի համար պայքարում։

Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի կարծիքով՝ նրանք կմրցեն Լոնդոնի «Արսենալի» հետ, որը մի քանի շաբաթ է փորձում է ավարտել գործարքը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» երեկ համաձայնության է եկել մեկ այլ կիսապաշտպանի՝  Մատեո Կովաչիչի  հետ տրանսֆերի շուրջ:

Նշենք, որ Ռայսը կարող է խաղալ նաեւ պաշտպանության կենտրոնում։ «Վեսթ Հեմը» ֆուտբոլիստին գնահատում է մոտ 130 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի հետ պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի: