«Մանչեսթեր Սիթին» լուրջ հավակնորդ է դարձել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի տրանսֆերի համար պայքարում։
Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի կարծիքով՝ նրանք կմրցեն Լոնդոնի «Արսենալի» հետ, որը մի քանի շաբաթ է փորձում է ավարտել գործարքը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» երեկ համաձայնության է եկել մեկ այլ կիսապաշտպանի՝ Մատեո Կովաչիչի հետ տրանսֆերի շուրջ:
Նշենք, որ Ռայսը կարող է խաղալ նաեւ պաշտպանության կենտրոնում։ «Վեսթ Հեմը» ֆուտբոլիստին գնահատում է մոտ 130 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի հետ պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի: