«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Սերխիո Ռիկոյի կինը՝ Ալբա Սիլվան, հայտնել է, որ ֆուտբոլիստին արթնացրել են արհեստական կոմայից։
Հիշեցնենք, որ Սերխիո Ռիկոն 25 օր կոմայի մեջ էր՝ ձի քշելիս ընկել էր։ Այս պահին իսպանացի դարպասապահը գիտակցության մեջ է։
Նախորդ մրցաշրջանում Ռիկոն ոչ մի հանդիպում չի անցկացրել ՊՍԺ-ի կազմում։