«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն բարձր է գնահատել Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի խաղային որակները։
Սենեգալցին վստահ է, որ բրազիլացին ապագայում կկարողանա նվաճել «Ոսկե գնդակը»:
«Այժմ ես Վինիսիուսին կդնեի աշխարհի երեք լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։
Կարծում եմ՝ նա կշարունակի կատարելագործվել և ապագայում անպայման կնվաճի «Ոսկե գնդակը», – ասել է Մանեն TNT Sports Brasil-ին տված հարցազրույցում:
Վինիսիուսն Իսպանիայի առաջնությունում ավարտեց մրցաշրջանը 10 գոլով և 9 գոլային փոխանցումով։