Ժորժինյոն որոշում է կայացրել իր ապագայի հարցում

«Արսենալի» կիսապաշտպան Ժորժինյոն հայտնվել է «Լացիոյի» թիրախում: Հռոմում ֆուտբոլիստը կարող է վերամիավորվել Մաուրիցիո Սարրիի հետ, սակայն Ժորժինյոն Իտալիա վերադառնալու մտադրություն չունի։ Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, 31-ամյա ֆուտբոլիստը նախընտրում է շարունակել ելույթները «Արսենալում»:

Ժորժինյոն «Արսենալում» հայտնվեց այս տարվա հունվարի վերջին։ Դրանից հետո կիսապաշտպանը անցկացրել է 16 հանդիպում, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում։

Ժորժինյոյի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ «Արսենալը» Պրեմիեր Լիգայում զբաղեցրել է երկրորդ տեղը և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների Լիգայում։