«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լոթար Մատեուսը կարծում է, որ մյունխենյան ակումբը պետք է վաճառի պաշտպան Լյուկա Էրնանդեսին։
ՊՍԺ-ն ցանկանում է պայմանագիր կնքել ֆրանսիացու հետ, իսկ ֆուտբոլիստը, ըստ լուրերի, արդեն հայտնել է «Բավարիայի» ղեկավարությանը հեռանալու ցանկության մասին։
«Ես անմիջապես կվաճառեի նրա տրանսֆերը։ Ակնհայտ է, որ նա չի հարգում ակումբը: Ճիշտ է, խաղադաշտում նա միշտ մենթալիտետն էր ցուցադրում, բայց ֆուտբոլիստը միշը պետք է հավատարիմ մնա»,- Մատեուսի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։