ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ևս մեկ անգամ հայտարարել է, որ մտադիր չէ այս ամառ հեռանալ ակումբից։
«Ես կմնամ ՊՍԺ-ում հաջորդ մրցաշրջանում և արդեն 2024 թվականին կորոշեմ իմ ապագան։ Այս տարի շատ բան կարող է տեղի ունենալ, հատկապես այնպիսի ակումբում, ինչպիսին ՊՍԺ-ն է», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» մտադիր է պայմանագիր կնքել հարձակվողի հետ։