Գերմանական «Այնտրախտի» կոտդվիուարցի երիտասարդ ֆուտբոլիստ Էվան Նդիկան ազատ գործակալի կարգավիճակում միացել է իտալական «Ռոմային», հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: «Ռոմայում» Նդիկան կխաղա 5 համարի մարզաշապիկով: