«Պորտուի», «Բարսելոնայի» և «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Դեկուն հայտարարել է, որ փակում է իր սպորտային D20 Sports գործակալությունը, որը զբաղվում էր ֆուտբոլիստների կարիերայի զարգացմամբ և այլ սպորտային գործունեությամբ։ Նրա ընկերությունը գործում է արդեն 8 տարի։
Դեկուի ընկերությունը ներկայացնում է «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյային և մեկ տասնյակից ավելի քիչ հայտնի ֆուտբոլիստների:
Հիշեցնենք, որ մայիսին հաղորդվում էր, որ Դեկուն «Բարսելոնայի» մարզական տնօրենի թեկնածու է։