«Չելսիի» հարձակվող Հակիմ Զիեշը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա

«Չելսիի» հարձակվող Հակիմ Զիեշը «Ալ Նասրում» կխաղա Կրիշտիանու Ռոնալդուի հետ: 30-ամյա մարոկկացին համաձայնեցրել է Սաուդյան Արաբիայի ակումբի պայմանները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Պայմանագիրը կգործի մինչև 2026 թվականի հունիսը։ «Ալ-Նասրը» համաձայնության է եկել նաև «Չելսիի» հետ։ Առաջիկայում կողմերը պետք է ավարտին հասցնեն գործարքը։

Անցած մրցաշրջանում եզրային հարձակվողն ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։