«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսն անդրադարձել է իր ապագային

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կմնա մադրիդյան ակումբում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մոտ օրերս 26-ամյա իսպանացին նոր պայմանագիր կստորագրի, որը ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի ամառ։

Սեբալյոսը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 46 խաղ՝ դառնալով մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։