«Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյիի ծառայություններով հետաքրքրում են երեք տարբեր երկրների ակումբներ:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, ֆուտբոլիստի գործակալը շուտով բանակցություններ կվարի ակումբի ղեկավարության հետ՝ քննարկելու իր հաճախորդի ապագան:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը Կալումը վարձավճարով անցկացրեց Լևերկուզենի «Բայերում», սակայն հաջորդ մրցաշրջանում անգլիացին կարող է հայտնվել Բունդեսլիգայի մեկ այլ ակումբում: Նշվում է, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն կա նաև Պրեմիեր Լիգայի և Սաուդյան Արաբիայի ակումբներից։