«Բարսելոնան» ցանկանում է առաջին հերթին բաժանվել թիմի հարձակվող Ֆերան Տորեսից, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը ցանկանում է 40 միլիով եվրո վաստակել Տորեսի վաճառքից։ Սակայն, հարձակվողը չի ցանկանում լքել «Բարսելոնան», ինչը շատ լուրջ խնդիր կարող է հանդիսանալ կատալոնական ակումբի համար։
Նշենք, որ Ֆերանը «Բարսելոնայի» կազմում 71 խաղում դարձել է 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։