Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն ասել է, որ չի եկել մադրիդյան թիմ՝ փոխարինելու հիմնական հարձակվող Կարիմ Բենզեմային։
«Ես այստեղ չեմ, որպեսզի փոխարինեմ Բենզեմային: Ես եկել եմ ֆուտբոլից հաճույք ստանալու և ակումբին օգնելու համար։ Ցանկանում եմ լավագույնս տալ ու գոլեր խփել։ Սա իմ կյանքի ակումբն է»,- ասել է Խոսելուն իր շնորհանդեսի ժամանակ։
33-ամյա հարձակվողը վարձավճարով տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։ Պայմանագիրը նախատեսված է մեկ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Խոսելուն «Էսպանյոլի» կազմում հանդես է գալիս անցած ամառվանից։ Նախորդ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։