Ալեքսանդր Նյուբելը ցանկանում է տեղափոխվել Անգլիա

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը ցանկանում է տեղափոխվել Պրեմիեր Լիգա, հայտնում է Sport1-ը։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա դարպասապահը կցանկանար տեղափոխվել Պրեմիեր Լիգայի թիմ, որը հանդես է գալիս եվրոպական մրցաշարերում։

Վերջին երկու մրցաշրջաններում Նյուբելը վարձավճարով հանդես էր գալիս «Մոնակոյում»: 2022/23 մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում՝ բաց թողնելով 75 գոլ և 10 անգամ անառիկ պահել դարպասը։