«Ռեալ-Սոսյեդադի» մամուլի ծառայությունը խոսել է Նաիր Տիկնիզյանին ձեռք բերելու հետաքրքրության մասին

«Ռեալ-Սոսյեդադի» մամուլի ծառայությունը պատասխանել է «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանին ձեռք բերելու հետաքրքրության մասին SE-ի թղթակցի հարցին։

«Տիկնիզյանը ակումբի տրանսֆերային ցուցակո՞ւմ է: Մենք շատ ենք ցավում, բայց «Ռեալ-Սոսյեդադը» հետաքրքրված չէ Տիկնիզյանի ծառայություններով»,- ասել է ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ պաշտպանը հայտնվել է իսպանական ակումբի ուշադրության կենտրոնում։

Նշենք, որ 2022/23 մրցաշրջանում 24-ամյա հայ ֆուտբոլիստը անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։