Գավին Լա Լիգայի կողմից գրանցվել է որպես «Բարսելոնայի» առաջին թիմի ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Գավին Լա Լիգայի կողմից գրանցվել է որպես կատալոնական թիմի ֆուտբոլիստ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ Գավին կխաղա վեցերորդ համարի ներքո։ Նրա նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։

2023 թվականի սկզբին «Բարսելոնան» թույլտվություն ստացավ գրանցել կիսապաշտպանի նոր պայմանագիրը, սակայն Լա Լիգան բողոքարկեց, որից հետո դատարանը բեկանեց որոշումը՝ մերժելով վերադարձի բողոքը։ Այս ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» կատարել է գրանցման համար անհրաժեշտ բոլոր ժամկետները, բողոքարկումը բավարարվել է։

18-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» հետ 2022/23 մրցաշրջանում դարձել է Իսպանիայի չեմպիոն և երկրի Սուպերգավաթակիր։