Իտալական գրանդը ցանկանում է գնել Ռոբերտո Ֆիրմինոյին

«Յուվենտուսը» դիտարկում է հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Calciomercato-ն:

31-ամյա բրազիլացին պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով հունիսի վերջին կհեռանա «Լիվերպուլից»։

Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» մեկ տարի առաջ ցանկանում էր ձեռք բերել Ֆիրմինոյին, սակայն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դեմ էր դրան։

Ֆիրմինոն մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս 2015 թվականից։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։