EURO-2024-ի ընտրական փուլի չորորդ տուրում այսօր Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմրցի Լատվիայի հավաքականի դեմ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչով դիմել է երկրպագուներին․
«Սիրելի´ երկրպագուներ, ավելորդ կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ գալ հանդիպման մեկնարկից 1-2 ժամ առաջ», – ասվում է հայտարարության մեջ։
Հայաստան – Լատվիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 20:00-ին։