«Չելսիի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն խոստովանել է, որ վնասվածք է ստացել ԱԱ-2022-ում։
«Ես վնասեցի ազդրի մկանս, ուստի բավականաչափ մարզումներ չէի կատարում աշխարհի առաջնությունից մեկ ամիս առաջ, ես ընդամենը երկու անգամ արեցի մինչև խաղադաշտ դուրս գալը երեք ամսվա ընդմիջումից հետո: Սովորաբար վերականգնման համար պահանջվում է առնվազն 6 շաբաթ:
Ես ինքս ինձ ասացի. «Այս աշխարհի առաջնությունը կարող է լինել քո վերջինը»: Ես չպետք է մասնակցեի խմբային հանդիպումներին։ Ինձ համար դժվար էր, բայց ես խաղադաշտում էի։ Ես շատ զայրացած էի։ Այդ իսկ պատճառով ես փորձում եմ թույլ չտալ, որ իմ էմոցիաները տիրեն»,- ասել է Լուկակուն Amazon Prime Video-ում հաղորդաշարի մի դրվագում:
Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության խմբից դուրս չի եկել։