Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, մեկնաբանելով ՊՍԺ-ից իր հեռանալը, խոստովանել է, որ ֆուտբոլում ամեն ինչի է հասել։
«Ես ամեն ինչի հասել եմ ֆուտբոլում, ոչինչ չի մնացել», – Մեսիի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը։
35-ամյա հարձակվողը Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր և 2022 թվականի աշխարհի առաջնության հաղթող։
Մեսսին ՊՍԺ-ում խաղացել է 2021-ից 2023 թվականներին։ Փարիզցիների հետ հարձակվողը երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և երկրի Սուպերգավաթի հաղթող։
Այս ամառ արգենտինացին հայտարարեց, որ ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ինտեր Մայամի»։