«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստն ինքն է հայտնել «զինագործների» կազմում խաղալու իր ցանկությունն ու պատրաստակամությունը։
Գերմանացին արդեն համաձայնեցրել է պայմանագրի անձնական պայմանները։ Պաշտոնական հայտարարությունը կարող է տեղի ունենալ ազգային հավաքականների միջազգային հանդիպումներից հետո։