«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կարիերան կշարունակի ՄԼՍ-ում, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ 34-ամյա իսպանացին ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ինտեր Մայամի»։ ՄԼՍ ակումբի հետ պայմանագիր կկնքի նաև կատալոնացի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Ժորդի Ալբան։ Երկու ֆուտբոլիստների պայմանագիրը հաշվարկվելու է մինչև 2025 թվականի ավարտը։
Նախորդ մրցաշրջանում Բուսկետսը մասնակցել է 42 խաղի՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ալբան անցկացրած 30 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։