EURO-2024. Նաիր Թիկնիզյանն առաջ մղեց մեր թիմին

Այս րոպեներին Հայաստանի ազգային հավաքականը EURO-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրի շրջանակում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերն է չափում Լատվիայի ընտրանու հետ:

Մեր ընտրանին ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում ուներ առավելություն և անցկացրեց մի քանի սրընթաց հակագրոհ, ինչի արդյունքում հանդիպման 35-րդ րոպեին Նաիր Թիկնիզյանը գրավեց լատվիացիների դարպասը` առաջ մղելով մեր թիմին:

Առաջին կեսի ավարտին մնացել է 10 րոպե: