EURO-2024. Առաջին կեսից հետո մերոնք Նաիր Տիկնիզյանի գոլի շնորհիվ հաղթում են

Այս րոպեներին Հայաստանի ազգային հավաքականը EURO-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրի շրջանակում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցում է Լատվիայի ընտրանու հետ:

Ամփոփելով առաջին խաղակեսը, պետք է փաստենք, որ մեր ընտրանին ամբողջ կեսի ընթացքում ուներ որոշակի առավելություն, ինչը խաղակեսի վերջում տվեց իր արդյունքը:

Սրընթաց հակագրոհներից մեկի ժամանակ Նաիր Տիկնիզյանը գրավեց մրցակցի դարպասը: Ընդհանուր առմամբ ամբողջ խաղակեսի ընթացքում մեր ընտրանին անցկացրեց մի քանի սուր հակագրոհ: Գոլային պահեր ունեցավ, ինչպես Նաիր Տիկնիզյանը, այնպես էլ Էդուարդ Սպերցյանը, իսկ գրոհներից մեկի ժամանակ վնասվածք ստացավ թիմի հարձակվող Նորբերտո Բալեկյանը:

Դրվագներից մեկում Օգնեն Չանչարեվիչը փրկեց մեր թիմին վերահաս գոլից:

Այսպիսով՝ առաջին խաղակեսից հետո մեր հավաքականը հաղթում է նվազագույն 1-0 հաշվով: