Վիրջիլ վան Դեյկ. «Կարծում եմ՝ «Լիվերպուլում» ինձ դեռ կարևոր են համարում»

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը պատասխանել է թիմում իր կարգավիճակի մասին հարցին.

Հոլանդացին ամենահամոզիչ մրցաշրջանը չանցկացրեց, և Յուրգեն Կլոպի թիմը չկարողացավ հայտնվել Չեմպիոնների Լիգայի գոտում՝ Պրեմիեր Լիգայում զբաղեցնելով հինգերորդ հորիզոնականը։

«Կարծում եմ՝ «Լիվերպուլում» ինձ դեռ կարևոր են համարում: Կարծում եմ, եթե այդպես չլիներ, ես դրա մասին ուղղակիորեն տեղյակ կլինեի։

Ես լավ հարաբերություններ ունեմ մարզչի հետ, դրական եմ տրամադրված։ «Լիվերպուլի» հետ պայմանագրիս ավարտին մնացել է ևս երկու տարի»,- ասել է պաշտպանը: