Լուիս Կաստրոն, ով այժմ գլխավորում է «Բոտաֆոգոն», կարող է դառնալ «Ալ-Նասրի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է Mais Futebol-ը:
Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը, որի կազմում հանդես է գալիս պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, արդեն առաջարկ է արել պորտուգալացի մասնագետին՝ գրեթե 4 անգամ գերազանցելով «Բոտաֆոգոյում» նրա ներկայիս աշխատավարձը։
Անցած մրցաշրջանում «Ալ Նասրը» գլխավորում էր ֆրանսիացի Ռուդի Գարսիան, ով վերջերս դարձավ «Նապոլիի» գլխավոր մարզիչը։