«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային նպատակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդի ծառայություններով, հայտնում է Daily Star-ը։

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները պատրաստ են 29-ամյա անգլիացու համար առաջարկել 45 միլիոն ֆունտ ստերլինգ։

Անցած մրցաշրջանում Պիկֆորդը Պրեմիեր Լիգայում 37 հանդիպում է անցկացրել «Էվերթոնի» կազմում, բաց թողել 60 գոլ և ութ անգամ անառիկ պահել սեփական դարպասը։

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: