Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան վստահ է Կառլո Անչելոտտիի հետ համագործակցության հարցում:
Ինչպես հայտնում է UOL-ը, կազմակերպության ղեկավարությունը վստահ է, որ մոտ է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի հետ համաձայնությանն ու կարող էր արդեն նշանակել նրան, եթե մադրիդցիները չհրաժարվեին իտալացի մասնագետին բաց թողնելուց։
Եթե Մադրիդի «Ռեալին» հնարավոր լինի համոզել, ապա Անչելոտտին այս ամառ կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։ Վատագույն դեպքում Բրազիլիայի համադաշնությունը պատրաստ է սպասել «Ռեալի» հետ Անչելոտտիի պայմանագրի ավարտին՝ 2024 թվականի հունիսի 30-ին։