Ն’Գոլո Կանտեն բուժզննում է անցել Սաուդյան Արաբիայում

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն բուժզննում է անցել՝ նախքան Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադին» միանալու պայմանագիր ստորագրելը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա ֆրանսիացու տեղափոխության մասին կհայտարարվի առաջիկա ժամերին։ Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է հունիսի վերջին։

2022/23 մրցաշրջանում Կանտեն «Չելսիի» կազմում 9 հանդիպում անցկացրեց բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նա վնասվածքների պատճառով բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը։