Լուկա Մոդրիչն իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել

Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մնում է «Ռեալում»։ Առաջիկայում մադրիդյան ակումբը պետք է հայտարարի խորվաթ կիսապաշտպանի հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու մասին։

Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն՝ Մոդրիչը հրաժարվել է «Ալ-Հիլալի» առաջարկից։ Սաուդյան Արաբիայի ակումբը 37-ամյա խորվաթին առաջարկել է երեք տարվա պայմանագիր՝ ընդհանուր 200 միլիոն եվրո աշխատավարձով։

Լուկա Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից՝ «Թոթենհեմից» տեղափոխվելուց հետո։ Դրանից հետո խորվաթ ֆուտբոլիստը «սերուցքայինների» կազմում անցկացրել է 488 հանդիպում, որոնցում խփել է 37 գոլ և կատարել 77 գոլային փոխանցում։