«Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեն մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիների բանակցությունները կորեացի պաշտպանի հետ ավարտական փուլում են։ Եթե մյուս ակումբները Կիմ Մին Ջեին չառաջարկեն բարելավված պայմաններ, ապա նա կդառնա «Բավարիայի» ֆուտբոլիստ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին հավակնում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նախորդ մրցաշրջանում Կիմ Մին Ջեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: