Հարի Մագուայրի ապագայի հարցում հստակություն կա

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրն այս ամառ կարող է հեռանալ թիմից, հայտնում է iNews-ը:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Ասթոն Վիլան»:

Անձամբ՝ ֆուտբոլիստը, կցանկանար մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» և պայքարել մեկնարկային կազմում տեղի համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է պաշտպանին վճարել 12 միլիոն եվրո՝ ամռանը ակումբից հեռանալու համար։

Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում և գոլ չի խփել։