«Բարսելոնան» համաձայնության է եկել «Ատլետիկո Պարանաենսեի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վիտոր Ռոկեի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը 18-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները։ Անձամբ ֆուտբոլիստը՝ ցանկանում է միայն «Բարսելոնա» տեղափոխվել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները պատրաստ են հարձակվողի տրանսֆերի համար վճարել 45 մլն եվրո։ Բրազիլացի ֆուտբոլիստի փոխհատուցման չափը կազմում է 100 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատլետիկո Պարանաենսեի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։