«Ինտերի» կիսապաշտպան Դենզել Դամֆրիսը խոսել է միլանյան ակումբում իր ապագայի մասին:
«Ես սիրում եմ «Ինտերը», հեռանալու պատճառ չունեմ: Սակայն այսօր ֆուտբոլը շատ դինամիկ է, ֆուտբոլիստները գալիս ու գնում են: Տեսնենք, թե ինչ կլինի հետո»,- Դամֆրիսի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
Դամֆրիսը «Ինտերում» է 2021 թվականի ամառվանից։ 27-ամյա հոլանդացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։