Մադրիդի «Ռեալը» նոր ձեռքբերում ունի

«Էսպանյոլի» հարձակվող Խոսելուն վարձավճարով կմիանա Մադրիդի «Ռեալին», հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մադրիդի «Ռեալը» 33-ամյա հարձակվողի վարձավճարի կվճարի 500 հազար եվրո, հայտնում է աղբյուրը։ Պայմանագիրը կներառի 1,5 միլիոն եվրոյով գնման տարբերակ:

Հանուն մադրիդցիների հետ գործարքի Խոսելուն կրճատել է աշխատավարձը:

Խոսելուն «Էսպանյոլի» կազմում է անցած ամառվանից: Նախորդ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։