Կոկեն հստակ դիրքորոշում ունի իր ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն ցանկանում է մնալ ակումբում, հայտնում է AS-ը:

Մադրիդյան թիմի ավագը պատրաստ  նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:

Ավելի վաղ Կոկեն ցանկանություն էր հայտնել  կարիերան ավարտել մադրիդյան ակումբում: Նրա ներկայիս պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը:

Ավարտված մրցաշրջանում Կոկեն մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 42 հանդիպման, դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ: