ՊՍԺ-ն կապ է հաստատել «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ՝ ակումբում աշխատանքի անցնելու համար, հայտնում է RMC Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ Արտետայի և ՊՍԺ-ի խորհրդական Լուիս Կամպոսի խոսակցությունը տեղի է ունեցել վերջին շաբաթներին, սակայն իսպանացին դժվար թե գլխավորի փարիզյան ակումբը, քանի որ նա վճռական է շարունակել աշխատել «Արսենալի» հետ։
Նշվում է, որ Լուիս Կամպոսի կարծիքը կարող է առանցքային լինել նոր գլխավոր մարզչի ընտրության հարցում։