Պաշտոնական․ Վարդան Մինասյանը վերադարձավ «Արարատ-Արմենիա»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը գլխավորեց «Արարատ-Արմենիան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբ է վերադառնում անվանի մասնագետ Վարդան Մինասյանն իր մարզչական շտաբով։
Մինասյանի մարզչական շտաբում ներառված են գլխավոր մարզչի առաջին օգնական Արտակ Օսեյանը, մարզչի օգնական Արթուր Մկրտչյանն , դարպասապահների մարզիչ Գուրգեն Հակոբյանը և ֆիզիոթերապևտ Դենիս Զմեուն:
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր թիմը 2 տարի անընդմեջ Հայաստանի չեմպիոն է դարձել ու նվաճել Սուպերգավաթը», – ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։