Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը որոշել է չտեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ»՝ չնայած նրան 200 միլիոն եվրո են առաջարկել երեք մրցաշրջանի համար, հայտնել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Նշվում է, որ 37-ամյա խորվաթը համաձայնել է Մադրիդի «Ռեալի» առաջարկին՝ թիմում մնալ ևս մեկ մրցաշրջան։
Նախորդ մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։