Էդուարդ Մենդին կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին հայտնվել է «Ալ-Ահլիի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Foot Mercato-ն։ Նշվում է, որ բանակցությունները կարող են սկսվել առաջիկա օրերին։

Անցած մրցաշրջանի վերջում «Ալ-Ահլին» վերադարձավ Սաուդյան Արաբիայի առաջնության բարձրագույն դիվիզիոն։

Մենդին «Չելսիում» է 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 31-ամյա սենեգալցին անցկացրել է 12 հանդիպում: