«Բավարիան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Կայլ Ուոքերի ծառայություններով։
33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ հաշվարկված է մինչև 2024 թվականի հունիսը, սակայն ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Ուոքերը կարող է լքել թիմը:
Լրագրող Պատրիկ Բերգերի խոսքով՝ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Ուոքերի տաղանդի մեծ երկրպագուն է և կցանկանար թիմում տեսնել նրան։
2022/23 մրցաշրջանում Ուոքերը ակումբի կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։